Մալազիայում ավտոբուսը ժայռից գլորվել է ձորը. կա 13 զոհեր
Մալազիայում ուղևորատար ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց և ժայռից գլորվել ձորը։ Կատարվածի հետևանքով 13 մարդ է զոհվել, ևս 17–ը՝ մարմնական վնասվածքներ ստացել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին» «Star»–ին հղումով։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ողբերգական վթարը տեղի է ունեցել երկրի հարավում: Ավտոբուսը Ջոհոր Բորուից Կուալա Լումպուր էր մեկնում: Դեպքի վայր 25 հրշեջ է ժամանել:
Վթարի պատճառը պարզվում է: Նախնական տվյալներով՝ ճանապարհը լավ վիճակում է եղել. վթարի պահին տեղումներ չեն եղել։

7or.am