Կարծիք

23.12.2016 13:07


Ինչու է Կարապետ Ռուբինյանը դուրս եկել «ընդհատակից»

Ինչու է Կարապետ Ռուբինյանը դուրս եկել «ընդհատակից»

Վերջին անգամ Կարապետ Ռուբինյանը քաղաքական ակտիվություն էր դրսևորել մեկ-երկու տարի առաջ՝ հաճախորդացման շրջանակներում, Գագիկ Ծառուկյանի դեմ:

Մեկուկես տարի է, ինչ քաղաքական դաշտում որևէ ակտիվություն չէր գրանցվում, բայց այն բանից հետո, երբ Սեյրան Օհանյանը հայտարարեց քաղաքականություն մուտք գործելու մասին, չգիտես՝ ինչու, նրա դեմ մարտի նետվեց «ծանր հրետանին»:

Հայաստանյան կառավարող էլիտան մշտապես խոսում է ժողովրդավարությունից, բայց հերիք է՝ երկրում նկատի քաղաքական մրցակցության ցանկացած փորձ, անմիջապես դաշտ է նետում պահեստայիններին մի կողմից, և մյուս՝ առիթը բաց չեն թողնում իշխանությանը ծառայություններ մատուցել տարբեր հաճախորդներ, այդ թվում՝ Կ. Ռուբինյանը:

Քաղաքական «բազմակարծություն» սիրող Կարապետ Ռուբինյանն այն իմաստով որ այլևս կուսակցություն չմնաց, որին նա չի անդամակցել, Սեյրան Օհանյանին հիշեց ոչ թե ապրիլյան պատերազմի ժամանակ, այլ հիմա: Հասկանալի է, որ ապրիլյան պատերազմի օրերին և հետո նա չէր կարող հիշել Սեյրան Օհանյանին, քանզի այն ժամանակ խոսելով՝ նա առաջին հերթին պետք է քաղաքական գնահատականներ տար գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանին, բայց ինչպե՞ս խոսել տիրոջ դեմ:

Կհաջողվի Օհանյանին, և ոչ միայն նրան, այլև մյուս խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր քաղաքական ուժերին անցնել խորհրդարան և ինչ-որ բան փոխել երկրում, ցույց կտա ժամանակը, բայց այն, որ իշխանությանը լուրջ նյարդայնացնում է ընդդիմադիր դաշտի ակտիվությունը, փաստ է:

Հակոբ Տեր–Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը