Կարծիք

23.12.2016 12:45


Սերժի լրատվական ստրուկների կյանքն էլ կյանք չի․․․

Սերժի լրատվական ստրուկների կյանքն էլ կյանք չի․․․

Մենք բոլորս հիմնականում մեր կյանքում ձգտում ենք որոշակի ստաբիլության, որ իմանանք՝ վաղը մյուս օրը մեր գլխին ինչ է գալիս։ Բոլորը փորձում են իրենց քիչ թե շատ ապահովագրել ֆորս-մաժորներից, ինչը շատ ռացիոնալ մոտեցում է։ Բայց մեր երկրում կան մարդիկ, ում դա հասու չէ․ դրանք Սերժի լրատվական ստրուկներն են։ Խոսքը կայքերի, թերթերի, «վերլուծաբանների», «փորձագետների» մասին է, ովքեր Սերժ Սարգսյանին ծառայություններ են մատուցում նրանով, որ քննադատության են ենթարկում նրա ցանկացած ինքնուրույն իրական հակառակորդին։ Խոսքը Ստյոպա Սաֆարյանի, Կարապետ Ռուբինյանի, Արման Բաբաջանյանի և նմանօրինակ այլ պերսոնաժների մասին է։ Էս մարդկանց եկամուտը ստաբիլ չի․․․

Երբ Ծառուկյանն ակտիվ քաղաքականության մեջ էր, սրանք նրա դեմ էին աշխատում և իրենց օրվա հացի փողը վաստակում, հետո սկսեցին աշխատել Արա Աբրահամյանի դեմ, իսկ հիմա աշխատում են Սեյրան Օհանյանի դեմ․․․Ախր, դժվար է, էլի, ֆլյուգերի պես այստեղ-ընդեղ գլուխը «ֆրցնել»՝ նույն քաղաքական կոդերով տարբեր մարդկանց քննադատել, ինչ է թե Սերժ Սարգսյանի ազդեցության տիրույթից դուրս են․․․

Ժողովրդական լեզվով ասած՝ մի քիչ քթածակ ունեցեք ու քաղաքավարությանը զոհ գնալով՝ սո՛ւս մնացեք, ընդհանրապես մի՛ երևացեք հանրության աչքին, որովհետև բոլորն էլ գիտեն, թե ում դեմ էիք աշխատում, ինչ կոդերով էիք աշխատում, և որ դա անում էիք հաստատ ոչ ձեր համոզմունքներից ելներով․․․

Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը