Կարծիք

23.12.2016 11:19


Կարևորագույն խնդիրներն ու հարցերը թողել, ինչ են գրում ու գրում

Կարևորագույն խնդիրներն ու հարցերը թողել, ինչ են գրում ու գրում

ՇՏԱՊ. Սեյրան Օհանյանին Չինաստանից են հովանավորում

Բաղրամյան 26-ի լրատվական դաշտին խորհուրդ կտամ կողմնորոշվել՝ հիմա Օհանյանի հետևում ո՞վ է կանգնած՝ Քոչարյա՞նը, թե՞ Աբրահամյանը: Ամեն օր նստում մտածում են՝ ինչ հորինեն՝ մամուլը լցնեն:

Ես էլ ենթադրում եմ՝ Չինաստանից է աջակցություն ստանում, ու նրան հովանավորում է, ասենք, ինչ-որ չինացի գործարար Յունգ Չանգ:

Այս կարգի ԶԼՄ-ներին խորհուրդս մեկն է՝ հանգի՛ստ թողեք Սեյրան Օհանյանին և փորձե՛ք ավելի հետաքրքիր բացահայտումներ անել, ասենք, օրինակ՝ ՀՀԿ-ի 400 մլն դրամ բյուջեին անդրադարձեք: Գնացե՛ք դրա հետքերով և դրա մասին գրեք՝ որտե՞ղից է գոյացել 400 մլն դրամը, արդյոք դա մեր պետբյուջեի ստվերային փողերը չե՞ն, որոնք առանց բարդությունների տեղափոխվել են ՀՀԿ-ի բյուջե:

Կարևորագույն խնդիրներն ու հարցերը թողել, ինչ են գրում ու գրում: Հասկացանք, Օհանյանի՝ ընտրություններին մասնակցելու հայտարարությունը խուճապ է առաջացրել հանրապետականների և նրանց ԶԼՄ-ների մոտ, բայց գոնե իրար հետ համապատասխանեցրեք՝ հիմա Օհանյանին Քոչարյա՞նն է հովհանավորում, թե՞ Աբրահամյանը, գուցե Յունգ Չանգի մասին էլ մտածեք։

Սաթեն Մանասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը