Պետդեպն ԱՄՆ–ի բանակն անվանել է ամենաուժեղը մարդկության պատմության մեջ
ԱՄՆ–ի բանակը մարդկության ողջ պատմության ընթացքում համարվել է ամենաընդունակը, ուժեղը և ապահովվածը։ Նման կարծիք է հայտնել Պետդեպի ներկայացուցիչ Ջոն Քիրբին ճեպազրույցի ընթացքում. նրա հայտարարության տեքստը հրապարակված է գերատեսչության կայքում։
Այդկերպ Քիրբին մեկնաբանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերը այն մասին, որ ներկայումս ռուսական բանակն ուժեղ է ցանկացած պոտենցիալ ագրեսորից։ Ընդ որում, Պետդեպի ներկայացուցիչը, պատասխանելով լրագրողի հարցին, կասկածի տակ է առել այն, որ Սիրիայում ՌԴ զինված ուժերի գործողությունները թույլ կտան անվանել Ռուսաստանի բանակն ամենազարգացածը։
«Ես այդ մտքին չեմ և չեմ կարծում, որ մարդկության պատմության մեջ երբևէ գոյություն է ունեցել ավելի ընդունակ, կրթված, ուժեղ, լավագույն ղեկավարությամբ և ավելի ապահովված բանակ, քան այսօր Միացյալ նահանգներինն է»,–եզրափակել է Կիրբին։

7or.am