Կարծիք

23.12.2016 08:29


Ճի՞շտ եմ հասկանում՝ մնացել է միայն մեր հասարակության բացարձակ մեծամասնության համաձայնությունը, որ խաղաղությունը լինի

Ճի՞շտ եմ հասկանում՝ մնացել է միայն մեր հասարակության բացարձակ մեծամասնության համաձայնությունը, որ խաղաղությունը լինի

Ճի՞շտ եմ հասկանում, որ Ալիևը համաձայնվել է 7 շրջան ստանալուն ու Արցախի միջանկյալ ստատուսին, Ռուսաստանը կարողացել է Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի հետ համաձայնության գալ խաղաղապահների հարցով, Իրանը փաստացի անվերապահ աջակցություն է հայտնել բանակցային փաստաթղթին, Թուրքիան էլ Ադրբեջանի հետ կարգավորման հարցում մի կարծիքի է, ԵՄ–ն տվել է իր համաձայնությունը, ու մնացել է միայն մեր հասարակության բացարձակ մեծամասնության համաձայնությունը, որ այդ խաղաղությունը լինի, բայց դե, չի լինում, որովհետև, եթե Հայաստանի հասարակությունը մի հարցի դեմ է լինում, դա ձախողվում է, նույնիսկ եթե այդ հարցի շուրջ մնացած բոլորը համաձայնության են գալիս:

Հ․Գ․ Իրականում ես կարծում եմ, որ վերևի նշված համաձայնություններից ոչ մեկը չի եղել, բայց Տեր-Պետրոսյանի առաջարկով քննարկվում է վերջինի հարցը։

Եթե միջ. հանրությունը խաղաղության կողմնակից լիներ, մարդկությունը առաջին ու երկրորդ համաշխ. պատերազմներ չէր ունենա, Սաֆարովը բանտում կլիներ, ցեղասպանություններ չէին լինի, Ադրբեջանին Ռուսաստանն ու Իսրայելը զենք չէին վաճառի, Սիրիայում խաղաղություն կլիներ, Ղրիմն Ուկրաինայի կազմում կլիներ, Պաղեստինն էլ անկախություն կունենար, Արցախում էլ պատերազմ չէր լինի, բայց քանի որ էդպես չի, մենք լրիվ այլ իրականություն ունենք։

Արմեն Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը