Կարծիք

22.12.2016 16:10


ՀՀ–ում իշխանական վերահսկողությունից դուրս իրադարձությունները կապում են «մութ ուժերի» հետ

ՀՀ–ում իշխանական վերահսկողությունից դուրս իրադարձությունները կապում են «մութ ուժերի» հետ

Զարմանում եմ, էլի, իշխանական վարձկան գրչակների ստրկամտության վրա․ հենց Հայաստանում իշխանական վերահսկողությունից դուրս որևէ իրադարձություն է տեղի ունենում, շտապում են այն կապել ինչ-որ «մութ ուժերի» հետ։ Այդ «մութ ուժերն» էլ նրանց համար հիմնականում Ռուսաստանն է, Ամերիկան կամ Ռոբերտ Քոչարյանը, երբեմն նաև՝ երեքը միասին։

Եվ հիմա էլ հերթը Սեյրան Օհանյանին է հասել։ Նա դեռ երեկ է հայտարարել, որ մտնում է ակտիվ քաղաքականություն, և ահա այսօր արդեն այդ իշխանական սազանդարները շտապեցին նրան անվանել «Քոչարյանի մարդ», ոմանք պաշտպանության նախկին նախարարի այս քայլը կապեցին Ռուսաստանի հետ, չեմ զարմանա, որ առաջիկայում լսենք, թե Սեյրան Օհանյանն, իբր, Ամերիկայից է ուղղորդվում։ Դե, իրենք սովոր են, որ բոլորը «Սերժի մարդիկ» են, և իրենց համար տրամաբանական է, որ հակառակ ճամբարում էլ լինեն ինչ-որ մեկի մարդիկ։ Նրանց մտքով անգամ չի կարող անցնել, որ կյանքը ՀՀԿ-ից դուրս լրիվ այլ է, որ կարելի է ինքնուրույն որոշումներ կայացնել և իրականացնել այդ որոշումները՝ «պապայի դաբրոն» չհարցնելով, որ շատ մարդկանց համար այդ «պապայի» կարիքն ընդհանրապես չկա։

Իսկ ինձ համար մեկ բան է պարզ՝ այդ մարդկանց չեն ստրկացրել. ստրուկ լինելն իրենց համար բնական է, նրանք պարզապես վերջապես գտել են իրենց տիրոջը, նրանց այդպես հարմար է․․․այս տեսակը մեր ազգի մեջ թերևս ամենազզվելին է։

Անդրանիկ Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը