Կարծիք

22.12.2016 15:45


Մայրաքաղաքի կենտրոնում երեխան ստիպված է աղբամաններում փորփրել

Մայրաքաղաքի կենտրոնում երեխան ստիպված է աղբամաններում փորփրել

Այսօր սկեսուրս պատմում է․ «Երեկ երեխային քնացրեցի, մոտեցա պատուհանին, տեսնեմ աղբարկղներում մոտ 12 տարեկան տղա ինչ-որ բան է փտրում։ Ավելի ուշադիր նայեցի, պարզվեց՝ տարբեր թղթեր և կարտոններ է աղբարկղերից հանում, երևի թե տան վառարանի համար։ Աղբարկղերից մեկի վրա էլ մի պայուսակ էր կախված։ Եվս մի կին մոտեցավ, մտածեցի՝ այդ տղայի հետ էր։ Պարզվեց՝ չէ։ Կինը պայուսակը վերցրեց, նայեց, ուսին կախեց, աղբարկղից ինչ-որ բան հանեց, մտափոխվեց, դեն նետեց, պայուսակը վերցրեց ու հեռացավ։ Իսկ այդ տղան շարունակեց թղթեր ու կարտոն փնտրել։ Ի դեպ, բավականին նորմալ էր հագնված։ Բա, ինչե՞ր են կատարվում։ Մայրաքաղաքի կենտրոնում՝ նախագահականից ընդամենը մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա գտնվող շենքի բակում, երեխան ստիպված է աղբամաններում փորփրել, որ կարողանա իր տունը տաքացնել»։

Բա՛, պարո՛ն, այսպիսի բաներ են կատարվում ձեր երկրում, իսկ դուք ասում եք՝ վերընտրվեմ։

Նինա Մարգարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը