Բոլորը հիշել են Սեյրան Օհանյանին այն բանից հետո, երբ նա քաղաքականություն մտնելու «հայտ» է ներկայացրել: Ով իրեն «թույն» վերլուծաբան է համարում՝ խոսում է Օհանյանի քաղաքականություն մտնելու մասին՝ նրան մեղադրելով անհավանական արարքների մեջ: Բայց Օհանյանն այն նախարարներից է եղել, ով իր պաշտոնավարման տարիներին ոչ մի կապ չի ունեցել կրիմինալ, քաղաքական ինչ-ինչ խարդավանքների հետ: Բայց այսօր սկսվել է մի «աբիժնիկների պատոկ», որն օր օրի կարծես ծաղկում է:
Ու, ինչպես նկատվում է, Օհանյանին հիմնականում վատաբանում են այն մարդիկ, ովքեր ժամանակին «հարձակվում» էին Ծառուկյանի ու այնուհետև Արա Աբրահամյանի վրա: Հիմա էլ նրանց թիրախում Սեյրան Օհանյանն է հայտնվել:
Ու ի՞նչ են նրանք ասում. Օհանյանին կապում են Ռոբերտ Քոչարյանի հետ, չնայած նրան, որ պաշտոնական հերքումը Սողոմոնյանի կողմից ասվել է: Եվ քանի որ Հայաստանում արդիական է ստրկամտությունն, ու այն նաև քաղաքական դաշտում լայն տարածում է գտել, այդ իսկ պատճառով ով ուզում է այլ ֆորմատով քաղաքական դաշտ մտնել՝ նրան կապում են ինչ-որ մեկի անվան կամ ուժերի հետ՝ փորձելով նրա քաղաքական գործունեության վրա բիծ գցել:
Բայց կարծում եմ՝ Օհանյանը երկար ճանապարհ անցած գործիչ է, և նրան պետք չէ ինչ-որ ուժերի աջակցությունը: Նա ազատ, ինքնուրույն մարդ է, և դրանում մենք համոզվել ենք նրա՝ նախարար լինելու տարիներին:
Այնպես որ, հանգի՛ստ թողեք նրան. ժամանակը ցույց կտա՝ նրա հետագա քայլերն ինչպես կզարգանան: Ու ցանկացած քաղաքական գործիչ իր ապագա քայլերի տերն է. լավ կլինի՝ նրան կընդունեն, չի լինի՝ ցտեսություն կասեն:
Հիմա էլ թիրախում Սեյրան Օհանյանն է հայտնվել
Բոլորը հիշել են Սեյրան Օհանյանին այն բանից հետո, երբ նա քաղաքականություն մտնելու «հայտ» է ներկայացրել: Ով իրեն «թույն» վերլուծաբան է համարում՝ խոսում է Օհանյանի քաղաքականություն մտնելու մասին՝ նրան մեղադրելով անհավանական արարքների մեջ: Բայց Օհանյանն այն նախարարներից է եղել, ով իր պաշտոնավարման տարիներին ոչ մի կապ չի ունեցել կրիմինալ, քաղաքական ինչ-ինչ խարդավանքների հետ: Բայց այսօր սկսվել է մի «աբիժնիկների պատոկ», որն օր օրի կարծես ծաղկում է:
Ու, ինչպես նկատվում է, Օհանյանին հիմնականում վատաբանում են այն մարդիկ, ովքեր ժամանակին «հարձակվում» էին Ծառուկյանի ու այնուհետև Արա Աբրահամյանի վրա: Հիմա էլ նրանց թիրախում Սեյրան Օհանյանն է հայտնվել:
Ու ի՞նչ են նրանք ասում. Օհանյանին կապում են Ռոբերտ Քոչարյանի հետ, չնայած նրան, որ պաշտոնական հերքումը Սողոմոնյանի կողմից ասվել է:
Եվ քանի որ Հայաստանում արդիական է ստրկամտությունն, ու այն նաև քաղաքական դաշտում լայն տարածում է գտել, այդ իսկ պատճառով ով ուզում է այլ ֆորմատով քաղաքական դաշտ մտնել՝ նրան կապում են ինչ-որ մեկի անվան կամ ուժերի հետ՝ փորձելով նրա քաղաքական գործունեության վրա բիծ գցել:
Բայց կարծում եմ՝ Օհանյանը երկար ճանապարհ անցած գործիչ է, և նրան պետք չէ ինչ-որ ուժերի աջակցությունը: Նա ազատ, ինքնուրույն մարդ է, և դրանում մենք համոզվել ենք նրա՝ նախարար լինելու տարիներին:
Այնպես որ, հանգի՛ստ թողեք նրան. ժամանակը ցույց կտա՝ նրա հետագա քայլերն ինչպես կզարգանան: Ու ցանկացած քաղաքական գործիչ իր ապագա քայլերի տերն է. լավ կլինի՝ նրան կընդունեն, չի լինի՝ ցտեսություն կասեն:
Վահան Սարգիսյանի ֆեյսբուքյան էջից