Ռուստամյան. «Եթե Տեր-Պետրոսյանի հայեցակարգը գործեր, այսօր ոչ Ղարաբաղ կունենայինք, ոչ էլ Հայաստան»
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր լրագրողներին ասել է, որ ՀԱԿ վերջին համագումարում Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկածհայեցակարգը նորություն չէ, և եթե այն գործեր, այսօր ոչ Ղարաբաղ կունենայինք, ոչ էլ Հայաստան:
–Եթե այդ պլատֆորմը կարճ ձևակերպենք, դա խաղաղություն մուրալու պլատֆորմ է, իսկ մենք բոլորս, նկատի ունենալով մեր երկու հարևանների ռազմական նկրտումներն ու շահերը, նրանցից խաղաղություն չենք մուրում: Նրանց խաղաղություն պարտադրում են, նվաճում են, ինչը կատարել է հայ ժողովուրդը: Այս պարզ ճշմարտությունը պարոն Տեր–Պետրոսյանը շարունակում է չընդունել, և իրեն թվում է, թե 18 տարին բավարար էր, որ կրկներ իր թեզերը: Լավ է, որ ինքն ամփոփ նշել է, որ մենք ոչինչ չենք ստանում, սկուտեղի վրա մեր արյան գնով ձեռք բերված բոլոր տարածքները հետ ենք վերադարձնում և կարգավիճակի հարցը թողնում ենք ապագային,-ասել է Արմեն Ռուստամյանը:
Նաև հարց է բարձրացրել՝ իսկ ո՞րն է Ադրբեջանի զիջումը, քանի որ միջանկյալ ճանաչումը ոչ մի պարտավորություն չի նշանակում, որ Ադրբեջանը ճանաչելու է Ղարաբաղի անկախությունը:
–Մեր պայքարն այն էր, որ խաղաղապահնե՞ր տեղադրվեին այստեղ: Ակնհայտ է, որ բոլորովին այլ հայեցակարգերի վրա ենք գտնվում: Զարմանալի է, որ Տեր–Պետրոսյանը չի էլ հետևում, թե մինչև հիմա Ղարաբաղի ժողովուրդն ինչպես է պատկերացնում հարցի լուծումը,–ավելացրել է Արմեն Ռուստամյանը՝ զարմանք հայտնելով, որ վաղուց թաղված փուլային տարբերակը պետք վերակենդանացվի:
Ռուստամյան. «Եթե Տեր-Պետրոսյանի հայեցակարգը գործեր, այսօր ոչ Ղարաբաղ կունենայինք, ոչ էլ Հայաստան»
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր լրագրողներին ասել է, որ ՀԱԿ վերջին համագումարում Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկած հայեցակարգը նորություն չէ, և եթե այն գործեր, այսօր ոչ Ղարաբաղ կունենայինք, ոչ էլ Հայաստան:

7or.am