Կարծիք

22.12.2016 13:03


Ադրբեջանը՝ որպես ցեղասպան յաթաղան, սրվում է Իսրայելի կողմից

Ադրբեջանը՝ որպես ցեղասպան յաթաղան, սրվում է Իսրայելի կողմից

Միակ երկիրը, որ հիմա էականորեն աջակցում է Ադրբեջանին իր հայաստանական նկրտումների մեջ, Իսրայելն է: Ապրիլյան պատերազմի ընթացքում մեզ ամենաշատը վնաս հասցվել է իսրայելական զենքից, որոնք, ըստ որոշ տեղեկությունների, կառավարվել են իրենց մասնագետների կողմից: Իսրայելը, բացի բանակաշինությունից, մասնակցում է նաև Ադրբեջանի պատմաշինությանը: Իսրայելն ուզում է համեմատաբար ուժեղ և իր կողմից վերահսկվող Ադրբեջան՝ որպես մահակ Իրանի գլխին: Իսրայելը գիտի, որ այդ նպատակի համար Հայաստանը պետք է թույլ լինի, իսկ Արցախը չլինի: Արցախի հարցը Ադրբեջանը, բացի ցեղասպանությունից, այլ կերպ չի պատկերացնում (լեզվով ինչ ասես՝ կարող է ասի): Ադրբեջանը՝ որպես ցեղասպան յաթաղան, սրվում է Իսրայելի կողմից: Ադրբեջանի զինվորների համար ստեղծվում են ռամիլսաֆարովյան տիպարներ, քանի որ ցեղասպանության համար իրենց այդպիսի հոգեկերտվածքով զինվորներ են պետք: Իսրայելը և Ադրբեջանը գիտեն, որ այդ նպատակին հնարավոր կլինի հասնել, եթե հայերը հանձնեն իրենց բարենպաստ մարտական դիրքերը բազմիցս իրենց անկենսունակությունը ցույց տված «խաղաղարար զորքերի» և «միջազգային» երաշխիքների դիմաց, որոնք ամեն պահ կարող են փոխվել այսօրվա հարափոփոխ և արագափոփոխ աշխարհում: Իսրայելի վարչախմբին նաև հրեա ժողովրդի միջոցով պետք է հասկացնել տրվի, որ մենք իր գործողությունների՝ մեզ համար վնասակար կողմը տեսնում ենք, և այս դեպքում արդեն լրիվ բարոյական իրավունք ունենք դրանից բխող գործողությունների դիմելու: Հաղթում է հաղթելու կամք ունեցողը: «Հըզբոլլահի» կողմից Իսրայելի բարձր տեխնոլոգիական բանակին տարիներ առաջ տված դասը այդ մասին է վկայում:

Ապրես Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը