Քաղաքական

22.12.2016 12:44


Վ.Սողոմոնյանը հերքել է Սեյրան Օհանյանի գործողությունները Ռոբերտ Քոչարյանի կողմից ուղղորդվելու մասին տեղեկատվությունը

Վ.Սողոմոնյանը հերքել է Սեյրան Օհանյանի գործողությունները Ռոբերտ Քոչարյանի կողմից ուղղորդվելու մասին տեղեկատվությունը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը «2rd.am» կայքում հայտարարությամբ է հանդես եկել, որում ասվում է.

«Այսօր մամուլում շրջանառության մեջ է դրվել մի տեղեկություն, համաձայն որի՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գործողություններն, իբր, ուղղորդվում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից: Այդ տեղեկությունը բացարձակապես հիմնազուրկ է և չի համապատասխանում իրականությանը: Ակնհայտ է, որ նման «լուրեր» հորինողները, ովքեր, ցավոք սրտի, շարունակում են գործել հասարակական կարծիքի ձևավորման տիրույթում, ոչ միայն անառողջ երևակայություն ունեն, այլև խորապես ստրկամիտ են: Նրանք ոչ մի կերպ չեն կարողանում հավատալ, որ մեծ ճանապարհ անցած մարդիկ կարող են առաջնորդվել բացառապես սեփական որոշումներով»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը