Պուտինը բացատրել է՝ ինչու ՌԴ դեսպանին թիկնապահ չի հսկել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր ՊուտինըՊետդումայի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ բացատրել է, թե ինչու սպանության պահին Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի կողքին թիկնապահներ չեն եղել:
«Կան ընդհանուր կանոններ. դեսպանատան զինված պահակազորը զենքով է աշխատում միայն դեսպանատան տարածքում ու դրա սահմաններից դուրս զենք կրելու իրավունք չունի: Այստեղ հարցը Թուրքիան չէ. այդպես է ընդունված երկրների մեծ մասում»,- ասել է Պուտինը՝ ի պատասխան Լիբերալ–Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու հարցին՝ ինչու Թուրքիայում սպանված դեսպանին թիկնապահներ չեն ուղեկցել։ Այս մասին հայտնում է «gazeta.ru»–ն։
Պուտինը բացատրել է՝ ինչու ՌԴ դեսպանին թիկնապահ չի հսկել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ բացատրել է, թե ինչու սպանության պահին Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի կողքին թիկնապահներ չեն եղել:

7or.am