Սամվել Բաբայան. «Մի օր ունենք Աղդամը գրավելու համար. եթե հասցրինք, մերն է»
18 տարի առաջ այս օրը շարքից:
ՀՅԴ «Ն.Աղբալյան» ուսանողական միությունը կազմակերպել էր ԼՂՀ Պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանի հանդիպումը Երևանի Պետական Համալսարանի ուսանողության հետ:
Նկարում ձախից աջ՝ ես, չգիտեմ՝ ով է, Սամվել Բաբայան, Հրանտ Մարգարյան, համալսարանի այն օրերի ռեկտորը, որը էս վերջերս մեր գյոզալ երկրին անվանեց քոսոտ:
Առանձին դրվագներ եմ հիշում ելույթներից: Եվ հիշում եմ, որ ռեկտորը Սամվել Բաբայանին ինչ-որ մեդալ տվեց: Ընդհանուր առմամբ, լավ անցավ:
Քանի որ էս վերջերս Արցախի պատերազմի թեմայով հուշերս էի ստատուս սարքում, մի բան էլ Սամոյի մասին ասեմ, որն իմ տեսածը չի, բայց պատմողը ինֆորմացված, սուտ ասել չսիրող մարդ է:
Աղդամի օպերացիայի օրերին Սամոն հավաքում է հրամանատարներին ու ասում մոտավորապես հետևյալը. «Մի օր ունենք Աղդամը գրավելու համար. եթե հասցրինք, մերն է: Եթե չէ, Երևանից ու «միջազգային հանրությունից» վրա են տալու, խանգարեն: Ես կարողա օպերացիայի ընթացքում ռացիայով կապնվեմ ու ատստավիտ տամ, չլսե՛ք, խրած գնացե՛ք»:
Ես Աղդամի գրավման լուրը լսեցի դիրքերում տեղացի հրամանատարներից մեկի ռացիայից, երբ մեկ ուրիշ հրամանատար աչքալուսանք էր տալիս «Մերոնք Աղդամը յերեն կալել»։
Սամվել Բաբայան. «Մի օր ունենք Աղդամը գրավելու համար. եթե հասցրինք, մերն է»