Քաղաքական

22.12.2016 09:50


Հակառակորդը Մարտունու ուղղությամբ կիրառել է դիպուկահար հրացաններ

Հակառակորդը Մարտունու ուղղությամբ կիրառել է դիպուկահար հրացաններ

Դեկտեմբերի 21-ի՝ լույս 22-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Առավել ինտենսիվ խախտումներ են գրանցվել Մարտունու պաշտպանական ուղղությամբ, որտեղ, բացի ինքնաձիգերից և գնդացիրներից, կիրառվել են նաև դիպուկահար հրացաններ: Ընդհանուր առմամբ, ադրբեջանական զինուժն առաջնագծի ողջ երկայնքով հրադադարի ռեժիմը խախտել է մոտ 45 անգամ՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 800 կրակոց:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումներն, առանց պատասխան գործողությունների դիմելու, շարունակել են պատշաճ զգոնությամբ իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը