Կարծիք

21.12.2016 21:43


Հողատու սերունդ մեծացնելը մահացու մեղք է

Հողատու սերունդ մեծացնելը մահացու մեղք է

1992, թե՞ 1993թ. էր: Երևի ամառային արձակուրդների շրջան էր, որովհետև գյուղում էի: Պատերազմի թեժ պահն էր, գյուղն էլ էր գրադի տակ ընկնում, գրադը նույնիսկ գյուղի դպրոցն էր խոցել: Բարեբախտաբար արձակուրդների ժամանակ էր, մարդ չէր զոհվել: Մի քանի հոգի էին եկել և գյուղի կենտրոնում կանգնած քարոզում էին, թե բա պատերազմը վատ բան է, լավ չէ, որ ձեր որդիները զոհվում են, խաղաղություն է հարկավոր: Ինչ-որ կրոնական կազմակերպությունից էին, ենթադրում եմ Եհովայի վկաներ էին: Քարոզում էին, որ որդիներին ու ամուսիններին պատերազմից հետ պահեն: Գյուղացիք մի քիչ լսեցին, հետո ամոթանք տալով` լարեցին գյուղից:

Ինչու՞ հիշեցի այս պատմությունը: ՀԱԿ-ի անդամ կամ համակիր ոմանք ֆեյսբուքում այնքան են չարաշահում խաղաղության թեման, որ արդեն սրանց լարելու ժամանակն է: Մինչև ե՞րբ պետք է 18 տարեկան զինվորը սպանվի. սրա պատասխանը, ոչ հարգելի հողատուներ, ոչ թե տարածքներ հանձնելն է, այլ բանակը հզորացնելը, մարտական հերթապահությունը բարելավելը, սպառազինությունն արդիականացնելը, բանակում տեխնոլոգիական բաղադրիչն ավելացնելը և այլն:

Այնպես որ, կարող եք ձեր գաղափարակից հանրապետականների հետ ձեռք ձեռքի տալ ու հեռանալ հանձնվողական թեմայից: Ձեր համակիր ջահել երեխեքի հոգին էլ մի՛ թունավորեք, հողատու սերունդ մեծացնելը մահացու մեղք է:

Հայկ Խանումյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը