Գերմանիայում գիտեին ահաբեկչության մեջ կասկածվողի՝ իսլամականների հետ ունեցած կապերի մասին
Գերմանիայի հատուկ ծառայությունների աշխատակիցները գիտեին Բեռլինի սուրբծննդյան տոնավաճառում ահաբեկչություն իրականացնելու մեջ կասկածվողի՝ իսլամական խմբավորումների հետ ունեցած կապերի մասին։ Այս մասին հայտնում է N-tv–ն։ Կատարվածի հետևանքով 12 մարդ էր զոհվել։
Նշվում է, որ Թունիսի քաղաքացի Անիս Ա.–ն փախստականի կարգավիճակ է հայցել 2016–ի ապրիլին։ Դրանից հետո նա գտնվել է Հյուսիսային Ռեյն–Վեսթֆալիայի տարածքում և Բեռլինում, որտեղ կապի մեջ է եղել Ահմադ Աբդուլազիզ Աբդուլլա Ա.–ի (Աբու Վաալ) գլխավորած իսլամականների հետ, որին ձերբակալել էին ԻԼԻՊ–ի համար ԳԴՀ–ից զինյալներ հավաքագրելու կասկածանքով։

7or.am