Թեև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն իր երեկվա ֆեյսբուքյան գրառման մեջ չի հստակեցրել քաղաքական ու, մասնավորապես, ընտրական գործընթացներին մասնակցելու ձևաչափը, սակայն հասկանալի է, որ նա գործելու է ոչիշխանական դաշտում։ Այլ տարբերակ չէր էլ կարող լինել։
Դատելով այդ գրառման բովանդակությունից՝ Օհանյանը նպաստելու է ոչիշխանական բևեռում լայն համախմբմանը։ Ու եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ նա միաժամանակ ունի նաև իշխանական դաշտը տրոհելու հնարավորություն (պետական կառավարման համակարգի բոլոր շերտերում էլ նրան առնվազն բացասաբար չեն վերաբերվում), ապա պարզ է դառնում, թե ինչու են մտահոգված Բ26–ում։ Պատահական չէ, որ իշխանական քարոզչամեքենան Օհանյանի դեմ գործի է անցել։ «Մարտի» են նետվել վաղուց բացահայտված շրջանակները՝ «անկախ» փորձագետներ, հնամաշ քաղաքական գործիչներ, «ընդդիմադիր» լրատվամիջոցներ և այլն։
Բ26–ում շատ լավ գիտեն, որ իշխանական հատվածում, մեղմ ասած, հիացած չեն ներկայումս վարվող քաղաքականությունից, դեմ են դրա վերարտադրությանը և համապատասխան գործընթացների դեպքում կարող են առնվազն չեզոք պահել իրենց կամ անցնել նժարի ծանր կողմը։
Քաղաքական դաշտն այնքան է լղոզվել, իշխանական ու ընդդիմադիր հատվածներն այնքան են պայմանական դարձել, որ ցանկացած ֆիգուր, ով կկարողանա համախմբել բոլոր հատվածների առողջ շրջանակներին, կդառնա իրական այլընտրանք գործող իշխանական նեղ թիմին։ Սեյրան Օհանյանիառաքելությունը հենց այդ առողջ շերտերին ճիշտ մեսիջներ հաղորդելն ու համախմբելն է։ Գրագետ ու հաշվարկված քայլերի պարագայում մնացածը կդառնա տեխնիկայի հարց։
Ո՞րն է լինելու Սեյրան Օհանյանի առաքելությունը
Թեև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն իր երեկվա ֆեյսբուքյան գրառման մեջ չի հստակեցրել քաղաքական ու, մասնավորապես, ընտրական գործընթացներին մասնակցելու ձևաչափը, սակայն հասկանալի է, որ նա գործելու է ոչիշխանական դաշտում։ Այլ տարբերակ չէր էլ կարող լինել։
Դատելով այդ գրառման բովանդակությունից՝ Օհանյանը նպաստելու է ոչիշխանական բևեռում լայն համախմբմանը։ Ու եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ նա միաժամանակ ունի նաև իշխանական դաշտը տրոհելու հնարավորություն (պետական կառավարման համակարգի բոլոր շերտերում էլ նրան առնվազն բացասաբար չեն վերաբերվում), ապա պարզ է դառնում, թե ինչու են մտահոգված Բ26–ում։ Պատահական չէ, որ իշխանական քարոզչամեքենան Օհանյանի դեմ գործի է անցել։ «Մարտի» են նետվել վաղուց բացահայտված շրջանակները՝ «անկախ» փորձագետներ, հնամաշ քաղաքական գործիչներ, «ընդդիմադիր» լրատվամիջոցներ և այլն։
Բ26–ում շատ լավ գիտեն, որ իշխանական հատվածում, մեղմ ասած, հիացած չեն ներկայումս վարվող քաղաքականությունից, դեմ են դրա վերարտադրությանը և համապատասխան գործընթացների դեպքում կարող են առնվազն չեզոք պահել իրենց կամ անցնել նժարի ծանր կողմը։
Քաղաքական դաշտն այնքան է լղոզվել, իշխանական ու ընդդիմադիր հատվածներն այնքան են պայմանական դարձել, որ ցանկացած ֆիգուր, ով կկարողանա համախմբել բոլոր հատվածների առողջ շրջանակներին, կդառնա իրական այլընտրանք գործող իշխանական նեղ թիմին։ Սեյրան Օհանյանի առաքելությունը հենց այդ առողջ շերտերին ճիշտ մեսիջներ հաղորդելն ու համախմբելն է։ Գրագետ ու հաշվարկված քայլերի պարագայում մնացածը կդառնա տեխնիկայի հարց։
Սամվել Դարբինյան