Քաղաքական

21.12.2016 13:10


Վ. Սարգսյան. «Ադրբեջանի հետ զինված հակամարտության վերսկսումը հնարավոր է»

Վ. Սարգսյան. «Ադրբեջանի հետ զինված հակամարտության վերսկսումը հնարավոր է»

Ադրբեջանի հետ զինված հակամարտության վերսկսումը հնարավոր է: Ռուսական «lenta.ru»–ի հետ զրույցում նման պատասխան է տվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը լրագրող Նիկոլայ Բանինի հարցին՝ որքանո՞վ է հավանական տարածաշրջանում ռազմական գործողությունների վերսկսումը։

Նախարարը նկատել է՝ ակնհայտ է, որ Հայաստանին ու տարածաշրջանի երկրներին ձեռնտու չէ հակամարտության հնարավոր սրումը:

«Ցավոք, 1994–ից սկսած՝ Բաքուն ավելի քան 20 տարի խոչընդոտում է խաղաղ գործընթացին: Ավելին՝ հետևողականորեն ձախողվում են միջազգային հանրության՝ ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, հակամարտության լուծման հնարավոր տարբերակներ գտնելու փորձերը: Ընթացիկ տարվա ապրիլին Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական ավանտյուրա ձեռնարկեց Լեռնային Ղարաբաղի դեմ, որը լիովին տապալվեց: Այժմ մենք մեր աշխատանքը կառուցում ենք այն ենթադրության վրա, որ ռազմական գործողությունները կարող են վերսկսվել»,-ասել է նախարարը:

Իրադարձությունների նման զարգացման դեպքում, Վ. Սարգսյանի խոսքով, ԼՂՀ անվտանգության երաշխավոր Երևանը ստիպված է լինելու ներքաշվել հակամարտության մեջ:

Նախարարը նաև նշել է՝ արդիական է դառնում Գյումրիում ռուս-հայկական արդյունաբերական համալիրի ստեղծման նախագիծը: Այն կարող է հարթակ դառնալ Իրանի հետ գործնական, ռազմատեխնիկական համագործակցության ստեղծման համար, ինչը հնարավորություն կտա ՌԴ-ին դուրս գալ սահմանակից պետությունների սպառազինության շուկա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը