Մինչ Ս. Օհանյանին մեղադրելը հիշեք՝ ով է երկրի գլխավոր ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ
Սեյրան Օհանյանի՝ քաղաքական դաշտ վերադառնալը մի շարք իշխանամետ գործիչների և իշխանությունից շահ ունեցողների մոտ խուճապ է առաջացրել:
Շատերը հիշում են նրա կնոջ լուսանկարներն ու փորձում դրանով «կպնել» Օհանյանին, իշխանական հայտնի ԶԼՄ-ն էլ արդեն սկսել է արխիվային նութեր «դավել» Օհանյանի դեմ:
Երեկվանից, երբ Օհանյանը հայտարարեց քաղաքականություն վերադառնալու, ընտրություններին ակտիվ մասնակցելու մասին, բոլորը սկսեցին ակտիվանալ ու կեղծիք տարածել նրա անձի ու գործունեության վերաբերյալ: Ես, իհարկե, չեմ ասում, որ նա սուրբ է, բայց մինչ նրան մեղադրելը հիշեք՝ ով է երկրի գլխավոր ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ:
Ու ամենաաբսուրդն այն է, որ Սեյրան Օհանյանին մեղադրում են ապրիլյան պատերազմի մեջ: Ու սա դեռ բավական չէ, դրա մասին ասում է նաև «Ազատամարտիկների դաշինքում» հայտնված Սուրեն Սարգսյանը՝ ոչ մի խոսք չասելով Սերժ Սարգսյանի վարած ոչ ադեկվատ քայլերի մասին:
Սերժ Սարգսյանը, լինելով երկրի գլխավոր հրամանատարը, մեղավոր չէ՞, Օհանյանն է մեղավո՞ր:
Սա իսկապես աբսուրդի ժանրից է: Հիմա այդ թեզն առաջ են տանում՝ Սերժ Սարգսյանից վրայից գցելով պատերազմի զոհերի ու տարածքների կորուստների մեղքը, ձեռքի հետ էլ ցեխ են շպրտում Օհանյանի՝ քաղաքական նոր ֆորմատով հանդես գալու վրա:
Լավ է չեն ասում՝ Սեյրան Օհանյանն է մեղավոր տնտեսության ճեղքերի, ստվերի, աղքատության բարձր տոկոսի, արտագաղթի, մենաշնորհային քաղաքականության համար: Լավ է՝ չեն ասում՝ Օհանյան Սեյրանն է մեղավոր, որ մեր ժողովուրդը փախչում է այս երկրից, Սեյրան Օհանյանն է մեղավոր, որ մեր զինվորները բանակում ծառայում են ու զոհվում: Սա էլ ասեք, հանգստացեք: Բոլորը մեղավոր են, բացի Սերժ Սարգսյանից:

Սաթեն Մանասյանի ֆեյսբուքյան էջից