Այսօր Ադրբեջանին հնարավոր է հանձնվեն դիվերսիոն խմբի անդամների դիակները
Ադրբեջանի Ռազմագերիների և անհայտ կործաների պետական հանձնաժողովը հայտնել է, որ այսօր՝ նոյեմբերի 6-ին հայկական կողմը Ադրբեջանին հնարավոր է հանձնի դիվերսիոն խմբի անդամներ Մուբարիզ Իբրահիմովի և Ֆարիդ Ահմեդովի դիակները։
Հիշեցնենք, որ 2010թ. հունիսի 19-ին Չայլուի ուղղությամբ ադրբեջանական դիվերսիայի հետևանքով Պաշտպանության բանակի 4 զինվոր էին զոհվել, 4-ն էլ վիրավորվել: Ադրբեջանցի դիվերսանտ Մուբարիզ Իբրահիմովը սպանվել էր հայկական դիրքերում: Սեպտեմբերի 4-ին ժամը 06:50-ի սահմանում Արցախի և Ադրբեջանի զորքերի շփման գոտու հյուսիսարևելյան ուղղությամբ' Ջրաբերդ բնակավայրից մոտ 2 կիլոմետր արևելք, արձանագրվել էր հակառակորդի հետախուզական-դիվերսիոն խմբի հերթական առաջխաղացման փորձը։ Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված համապատասխան գործողությունների և ծավալված մերձամարտի արդյունքում ադրբեջանական գրոհայինները' Պաշտպանության բանակի մարտական հենակետում թողնելով Ֆարիդ Ահմեդովի դիակը, հետ էին շպրտվել: