Թուրքիայի խորհրդարանում սկսել են քննարկել սահմանադրական փոփոխությունների նախագիծը
Թուրքիայի խորհրդարանում սկսվել են սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագծի քննարկումները, որը ներկայացրել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը։ Այս մասին հայտնում է «Միլլեթը»։
Քեմալականներն ու քրդամետները շարունակում են դատապարտելառաջարկվող փոփոխություններն ու հատկապես կառավարման նախագահական համակարգին անցնելու մասին կետը: Նախագիծը վայելում է «Ազգայնական շարժում» կուսակցության անդամների մեծ մասի աջակցությունը։
Ժողովրդահանրապետական և Ժողովրդադեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչները հայտարարել են, որ փորձելու են ամեն կերպ թույլ չտալ նախագծի վավերացումը:
Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Օզթյուրք Յըլմազն ընդգծել է՝ նախագիծը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին տալու է անսահմանափակ լիազորություններ, և երկիրը տանելու է դեպի քաոս:
Թուրքիայի խորհրդարանում սկսել են քննարկել սահմանադրական փոփոխությունների նախագիծը
Թուրքիայի խորհրդարանում սկսվել են սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագծի քննարկումները, որը ներկայացրել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը։ Այս մասին հայտնում է «Միլլեթը»։
Քեմալականներն ու քրդամետները շարունակում են դատապարտել առաջարկվող փոփոխություններն ու հատկապես կառավարման նախագահական համակարգին անցնելու մասին կետը: Նախագիծը վայելում է «Ազգայնական շարժում» կուսակցության անդամների մեծ մասի աջակցությունը։

7or.am