Կարդացի Լևոնի ելույթը ՀԱԿ համագումարում, և մի հարց առաջացավ մեջս, որի պատասխանը չեմ գտնում։ Ուզում եմ բարձրաձայնել էդ հարցը, որ ընկերներս, մասնավորապես, նրանք, որոնց ոգևորել ա էդ ելույթը, օգնեն ինձ գտնել դրա պատասխանը։
Լևոնը (նորից) ասում ա՝ Արցախի հարցը արագ պետք ա լուծել, իսկ լուծելու համար փոխզիջումներ են պետք։ Ո՞ւմ են հասցեագրված էս խոսքերը։ Դատելով տեքստից՝ առաջին հայացքից, ոնց որ թե Սերժին*։ Բայց ո՞րն ա Սերժին դա ասելու իմաստը, երբ որ Սերժը դրա հետ ակնհայտորեն համաձայն ա, վաղուց գործում ա ըստ այդմ։ Ռուսաստանի միջնորդած բոլոր բանակցություններում, որոնց հետ էլ հենց Լևոնը կապում ա Արցախի հարցի լուծման հեռանկարը, Սերժը Հայաստանի անունից միշտ ընդունել ա մադրիդյան սկզբունքները, հետո էլ դրանց վրա հիմնված լավրովյան պլանը։ Կազանում կամ հենց վերջերս Պետերբուրգում հայկական կողմը պատրաստ ա եղել փաստաթուղթը ստորագրելուն, և ադրբեջանական կողմն ա, որ հրաժարվել ա դա անել։ Ուրեմն ինչո՞ւ ա Լևոնը նորից ասում՝ մենք պետք ա (փոխ)զիջումների գնանք, ու հենց էսօր, թե չէ վաղը ավելի վատ կլինի։ Ո՞ւմ ա ասում և ինչո՞ւ ա ասում։
Ո՞ւմ են հասցեագրված Լևոնի էս խոսքերը

Մարինե Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից