Աշխարհ

21.12.2016 20:07


Եղիսաբեթ 2–րդն օրհնել է արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի միությունը

Եղիսաբեթ 2–րդն օրհնել է արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի միությունը

Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին իր օրհնությունն է տվել թոռնիկ Հարրիի և «Ֆորս–Մաժորի» դերասանուհի Մեգան Մարքլի հարաբերություններին։ Այս մասին հաղորդում է «Us Weekly»–ն։ Համաձայն Բուքինգհեմյան պալատի ինսայդերների՝ թագուհին ամբողջությամբ աջակցում է զույգին և ուրախ է Հարրիին սիրահարված տեսնելու կապակցությամբ։ Այնուամենայնիվ, Մեգանին դեռևս չի հաջողվել հանդիպել թագուհուն, սակայն հոգ չէ, քանի որ Քեյթ Միդլթոնից 5 տարի է պահանջվել նման պատվի արժանանալու համար։

Սակայն Մարքլը նոյեմբեր ամսին դեպի Լոնդոն ուղևորության ընթացքում հանդիպել է արքայազն Ուիլյամի հետ, ով նույնպես ոգևորում և աջակցում է զույգին։ Դերասանուհին լավ տպավորություն է թողել նաև իր սիրեցյալի հոր՝ արքայազն Չարլզի վրա, իսկ առջևում նա դեռ պետք է հանդիպի քեմբրիջյան դքսուհի Քեյթ Միդլթոնի հետ, ով ուզում է տեսնել դերասանուհուն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը