Սկզբից ինչ-որ դուրսպրծուկ է, որ Հայաստանից դուրս է պրծնում, իրեն ապաստան տված հասակավոր կնոջ փողերը գողանալով՝ սկսում խոսել «Խաղաղությունից» և հողերի վերադարձից: Հետո էս դուրսպրծուկը հայոց դեմ ցեղասպանություն մոգոնող Ալիևի փողերի միջոցով «հայթայթում» «գտնում» է «խաղաղության ղշերի», հողատուների կամ այլատուների, որոնք լուրջ դեմքով բարբաջում են կամ բառաչում հողատվության մասին։ Հետո թիվ մեկն է «Արբանյակին» ասում, որ ժամանակին պատրաստ են եղել յոթ շրջանից դուրս գալ, բայց Ալիևն ամբողջն է ուզել: Հետո նախկին թիվ մեկն է գզրոցից հանում իր հին երգը. որի մեջ, իր խասիաթի համաձայն, ապոկալիպսիս է կանխագուշակում հայոց համար, և սրան զուգահեռ՝ «Ֆեյսում» էլ շրջում են տարբեր «խաղաղասերներ»՝ իրենց համապատասխան ստատուսներով առանց հետհողատվական վիժոնի:
Ի դեպ, էդ վիժոնը էս թվարկածների մոտ էլ է բացակայում, կամ եթե կա էլ, ապա ալյաբենդերական նյուվասյուկի ոճի, կամ «ծիպը»՝ ճամփեքը կբացվեն, Ջերմուկը կծախենք կապրենք: Ես դեռ չեմ հիշում, որ հայոց մեջ նման կարճ ժամանակահատվածի ընթացքում այսպիսի բազմազան կոնգլոմերանտ լսեցնել տար կամ նստեր հայոց ականջներին էս հարցով: «Սավպադենի, նի դումայու», բայց սփոփիչ է այն հանգամանքը, որ հողատուն հայոց մեջ ասոցացվում է մեկ այլ բառի հետ, և դա հայոց պատասխան է «Չեմբեռլինին»: Կներեք ժարգոնի համար: Դավիլի:
Նախկին թիվ մեկը գզրոցից հանել է իր հին երգը

Ապրես Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից