Հայտնվել է տեսանյութ, որում երևում է՝ ինչպես է թուրք ոստիկանը պատրաստվում սպանել դեսպանին (տեսանյութ)
Թուրք մարդասպան ոստիկան Մևլութ Մերթ Ալթընթաշը Թուրքիայիում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի վրա հարձակումը ծրագրել ու նախագծել էր Ժամանակակից արվեստի կենտրոնի՝ դեպքի վայրի մոտակայքում գտնվող հյուրանոցում։ Այս մասին հայտնում է թուրքական «haber7.com»–ը։
Ողբերգության օրը նա, բժշկական թուղթ ներկայացնելով, չի գնացել աշխատանքի և սենյակ է վարձել այդ հյուրանոցում։
Այնուհետև Ալթընթաշը սափրվել է, հագել աշխատանքային համազգեստն ու փողկապ կապել: Արվեստի կենտրոնի մուտքի մոտ ցույց տալով իր ոստիկան լինելը հաստատող փաստաթուղթը՝ նա ներս է մտել։ Կանգնելով դեսպանի ուղիղ հետևում՝ նախ նա օդ է կրակել, այնուհետև մեջքից վիրավորել Կառլովին։
Ողբերգական դեպքի մասին համացանցում ևս մի տեսանյութ է հայտնվել, որտեղ երևում է, թե ինչպես է մարդասպանը պատրաստվում հարձակվել ՌԴ դեսպան վրա։ Այն ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ռուսական НТВ հեռուստաալիքը։
Մարդասպանը մասնակցել է նաև ՌԴ դեսպանատան պահպանությանը Հալեպի ազատագրումից հետո Թուրքիայում սկիզբ առած հակառուսական ցույցերին, ինչպես նաև ընդգրկված է եղել 2014 և 2015թթ. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգությունն ապահովող ոստիկանական թիմում. այդ մասին փոխանցում է թուրքական« t24.com.tr»–ն։

7or.am