Քաղաքական

20.12.2016 16:38


Արմեն Մարտիրոսյան. «Շատ դրական եմ գնահատում Սեյրան Օհանյանի մուտքը քաղաքականություն»

Արմեն Մարտիրոսյան. «Շատ դրական եմ գնահատում Սեյրան Օհանյանի մուտքը քաղաքականություն»

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, անդրադառնալով պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հայտարարությանը, որ ինքը մտնում է քաղաքականություն, «NEWS.am»-ին ասել է.

«Շատ դրական եմ գնահատում Սեյրան Օհանյանի մուտքը քաղաքականություն այն առումով, որ նա կարեւորում է անվտանգության խնդիրը, եւ կարծում եմ` ինքը, իմանալով, որ անվտանգությունը ոչ միայն ռազմական բաղադրիչ ունի, այլեւ բարոյա-հոգեբանական սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական, կնշի, թե իշխանության մոտ որոնք են եղել բացթողումները, ինչ թերացումներ կամ սխալներ են եղել, եւ իր զրույցների, ելույթների ժամանակ դրանք վեր կհանի»:

Արմեն Մարտիրոսյանն ընդգծեց` իրենք հնարավոր են համարում համագործակցությունն այն բոլոր քաղաքական ուժերի եւ գործիչների հետ, որոնց համար գերնպատակ են Հայաստանի ինքնիշխանությունը եւ արմատական բարեփոխումները, որոնք պետք է սկսել իշխանափոխությունից:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը