Կարծիք

20.12.2016 14:22


Սեյրան Օհանյանի որոշումը կարող է շատ դրական ազդել ներքաղաքական նախընտրական զարգացումների վրա

Սեյրան Օհանյանի որոշումը կարող է շատ դրական ազդել ներքաղաքական նախընտրական զարգացումների վրա

Սեյրան Օհանյանը մտնում է ակտիվ քաղաքականություն։ Նախկին պաշտպանության նախարարի այս որոշումը կարող է շատ դրական ազդել ներքաղաքական նախընտրական զարգացումների վրա։ Կարդալով իր հայտարարությունը՝ հասկացա, որ սա գիտակցված որոշում է, և մարդն ունի փոփոխությունների որոշակի տեսլական, ինչն ինքնին դրական է։ Բազմակարծությունը պակասում է մեր քաղաքական դաշտին, չնայած որ այն լցված է տարբեր տրամաչափի, տարբեր շահեր հետապնդող քաղաքական և ոչ այնքան քաղաքական ուժերով, սակայն գաղափարական դաշտում կա որոշակի դատարկություն։ Մեկ ձեռքի մատների վրա կարելի է հաշվել այն քաղաքական ուժերին ու գործիչներին, որոնք կոնկրետ ծրագիր, գիտակցված տեսլական են ներկայացնում, թե ինչպես են պատկերացնում Հայաստանի առաջ ծառացած բազմաթիվ կենսական խնդիրների լուծումը։ Հույս ունեմ, որ Սեյրան Օհանյանն էլ կհամալրի այդ մարդկանց շարքերը։

Իր հայտարարությունից պարզ է դառնում նաև, որ մարդը պատրաստվում է լուրջ՝ բուն քաղաքական պայքարի, ինչը նույնպես դրական է։ Դեռ այսքանը․․․սպասենք խոստացված ծրագրին։

Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը