Բիլ Գեյթսը նվերներ է ուղարկել անծանոթ աղջկան Ամանորի կապակցությամբ (լուսանկարներ)
Ամենամյա «Գաղտնի Ձմեռ պապ» ֆլեշմոբի ընթացքում, որն անցկացվել է «Reddit»–ի ֆորումում, Ալիսիա անունով աղջկան բախտ է վիճակվել նվեր ստանալ աշխարհի ամենահարուստ մարդուց՝ Բիլ Գեյթսից։ Այս մասին հաղորդում է «Business Insider»–ը։
Համաձայն ֆլեշմոբի կանոնների՝ «Reddit»–ի օգտատերերը վիճակահանություն են անցկացնում, որի ընթացքում էլ որոշվում է, թե ում նրանք պետք է նվերներ անեն։ Ալիսիան գրանցված է եղել «Aerrix» կեղծանվամբ, ում էլ, որպես «Գաղտնի Ձմեռ պապ», պատահել է «Microsoft»–ի հիմնադիր Բիլ Գեյթսը։
«Գաղտնի Ձմեռ պապը» շատ մեծ պատասխանատվությամբ է մոտեցել իր առաքելությանը և ուշադիր ուսումնասիրել է «Reddit»–ում աղջկա օգտահաշիվը, որտեղ վերջինս ներկայացրել է իրեն որպես «Հարրի Փոթերի», «Ջրահարսի», «Nintendo»–ի և «The Legend of Zelda» վիդեոխաղերի երկրպագու։ Գեյթսը փորձել է ընտրել այնպիսի նվերներ, որոնք առավելագույնս կհամապատասխանեն Ալիսիայի նախասիրություններին։

7or.am