Գագիկ Մելքոնյան. «Եթե Սեյրան Օհանյանը կանգնել է արդեն, ապա բոլորն էլ պետք է օրինակ վերցնեն»
Եթե մի մարդ գտնում է, որ երկրի, ժողովրդի վիճակը ծանր է, երկիրը գնում է կործանման, յուրաքանչյուրն էլ պետք է օրինակ վերցնի իրենից, որպեսզի կանգնենք իրար կողքի` այդ վիճակը կանխենք: «ArmLur.am»-ի հետ զրույցում խոսելով ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի` քաղաքականություն մուտք գործելու մասին՝ նշեց «Ազատամարտիկների դաշինք» միության վարչության նախագահ Գագիկ Մելքոնյանը:
Հարցին` «Դուք պատրա՞ստ եք իր հետ համագործակցել», Մելքոնյանը նշեց. «Սեյրան Օհանյանին պաշտոն էլ են խոսք տվել, ինքը չի գնացել: Առաջին հերթին բոլոր կռվող տղերքը պետք է իրար կողք լինեն, բոլոր ազատամարտիկները պետք է միանան, մեկ ընդհանուր բռունցք դառնան: Ազատամարտիկներին էլ են մասնատել»,-նշեց նա:
Մելքոնյանի խոսքով` բոլորը պետք է հասկանան մեկ բան՝ եթե Սեյրան Օհանյանը կանգնել է արդեն, բոլորն էլ պետք է օրինակ վերցնեն: