Աշխարհ

20.12.2016 12:35


Իրկուտսկում սուգ է հայտարարվել՝ ի հիշատակ «Боярышник»–ից թունավորվածների

Իրկուտսկում սուգ է հայտարարվել՝ ի հիշատակ «Боярышник»–ից թունավորվածների

ՌԴ Իրկուտսկի նահանգապետ Սերգեյ Լևչենկոն հրամանագիր է ստորագրել դեկտեմբերի 20–ին մարզում սուգ հայտարարելու մասին՝ ի հիշատակ լոգանքի համար նախատեսված «Боярышник» կեղծված կոնցենտրատից զանգվածային թունավորման զոհերի։ Այս մասին, «Gazeta.ru»–ի փոխանցմամբ, ասվում է մարզային կառավարության էջում։

Այսօր Իրկուտսկում իջեցվել են բոլոր պետական դրոշները, չեղարկվել են զվարճալի միջոցառումներն ու հաղորդումները։

Վերջին տվյալներով՝ թունավորման հետևանքով մահացել է 54 մարդ։

Ինչպես հայտնում է «vesti.ru»–ն, պարզվել է, որ տուժածների 99 տոկոսն ապրել է Նովո-Լենինո թաղամասում, որի մոտակայքում իրավապահները հայտնաբերել են կեղծ կոնցենտրատի արտադրության ընդհատակյա գործարան:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը