Աշխարհ

20.12.2016 12:16


ՌԴ դեսպանի սպանությունը հետաքննելու համար Թուրքիա են ժամանել ռուս մասնագետներ

ՌԴ դեսպանի սպանությունը հետաքննելու համար Թուրքիա են ժամանել ռուս մասնագետներ

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանից Թուրքիա է մեկնել օպերատիվ–քննչական խումբ, որի կազմում ընդգրկված է հատուկ ծառայությունների, Քննչական կոմիտեի և ԱԳՆ–ի 18 աշխատակից՝ հետաքննելու Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունը։

Այս մասին հայտնում է РИА «Новости»–ն։

«Այդ մասին համաձայնությունը կայացել է նախօրեին՝ ՌԴ և Թուրքիայի նախագահների հեռախոսազրույցի ընթացքում», –ասել է Պեսկովը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը