Կարծիք

20.12.2016 11:57


Այս մարդկանց խնդիրը լուծելուն ի՞նչն է խանգարում (տեսանյութ)

Այս մարդկանց խնդիրը լուծելուն ի՞նչն է խանգարում (տեսանյութ)

Վերջերս տեղի ունեցավ իշխող կուսակցության համագումարը, և կուսակցության ղեկավարն իր համակիրներին պատմում էր, թե մենք ինչ բարեկեցիկ երկրում ենք ապրում, ինչ-որ թվերի մասին էր խոսում․․․բա ա՞յս մարդիկ։ Չէ՞ որ նրանք էլ են մեր երկրի քաղաքացիները։ Ինչո՞ւ այդ մարդն իրենց մասին չխոսեց։ Խոսել ասելով նկատի չունեմ՝ պարզապես ասեր, որ այսպիսի խնդիր կա։ Դա մենք էլ նրանցից լավ գիտենք, բայց պետք էր ասել, թե ինչպես են նրանք պատկերացնում այս մարդկանց խնդիրների լուծումը։
Ասում են՝ երկրում փող չկա, հարյուր միլիոնավոր դոլարներ են պարտքով վերցնում և մսխում այդ գումարները, վերջում էլ դրանք հայտնվում են օֆշորային հաշիվներում։ Իսկ Վանաձորի այս բնակիչները ստիպված են ապրել նման անմարդկային պայմաններում։ Եկեք ինքներս մտածենք, էլի, իսկ ինչքա՞ն գումար հարկավոր կլիներ այս խնդիրը լուծելու համար։ Պայմանական պատկերացնենք, որ 2560 քաղաքացին մոտ 750-800 ընտանիք է, և այդքան բնակարան է հարկավոր։ Հաշվենք, որ Վանաձորում նորակառույց բազմաբնակարան շենքի բնակարանը կարժենա մոտ 20 հազար դոլար։ Ամենակոպիտ հաշվարկի դեպքում ստացվում է, որ այս խնդրի լուծման համար հարկավոր է 20 մլն դոլար։ Եվ քանի՞ այսպիսի 20 մլն դոլար են մսխել այս իշխանությունները 9 տարվա ընթացքում․․․

Անդրանիկ Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը