Պետք է մտածենք ժողովրդին մոբիլիզացնելու այլ ձևերի մասին
Նոյեմբերի 4-ին Կենաց տուն մշակութային կենտրոնում կայացավ սեմինար «Համակարգային փոփոխություններ. համապետական ընտրություններո՞վ, թե ոչ» թեմայով։ Սեմինարին մասնակցում էին հասարակական, քաղաքական գործիչներ, հրապարակախոսներ, փորձագետներ։ Բանախոսն էր «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյան։
Սեմինարին ելույթ ունեցավ նաև «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամԺիրայր Սեֆիլյանը։
Ստորև ներկայացնում ենք ելույթի տեքստը։
«Համապետական ընտրությունների անցկացման վերաբերյալ «Սարդարապատ»-ի հայտնած կարծիքի վերաբերյալ կարծես թե թյուր կարծիք կա ձևավորված։ Իբր «Սարդարապատ»-ը դեմ է ընտրություններին առհասարակ։
Ես հայտարարում եմ, որ Հայաստանում նոր իշխանությունը պետք է ձևավորվի անպայման ընտրություններով։ Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ քանի դեռ չենք ձեբազատվել այս համակարգից, իշխող ռեժիմից, մենք արդար ընտրություններ չենք կարող իրականացնել։
Կարծում եմ, որ համապետական ընտրությունները որպես ժողովրդի մոբիլիզացման միջոց յուրաքանչյուր տարի անկում է ապրում, այսինքն աստիճանաբար դադարում է գործոն լինելուց։ 10 տարի, 5 տարի առաջ դա գործոն էր, այսօր և վաղը դա այլևս կարող է գործոն չդառնալ։
Մեր ժողովրդի մոտ ձևավորվում է այն միտքը, որ ընտրություններով հնարավոր չէ երկրում որևէ դրական բան փոխել, և որպես հետևանք այդ եզրահանգման, ժողովրդի պասիվությունը գնալով շատանում է։ Ուստի մենք պետք է մտածենք ժողովրդին մոբիլիզացնելու այլ ձևերի մասին։
Ձեր ուշադրությունը հրավիրեմ երկու մոտեցման մասին։ Առաջինը դա այն է, թե մոբիլիզացված ժողովրդին առաջնորդող ինչպիսի՞ խումբ է լինելու, ինչպիսի՞ են լինելու այդ մարդկանց անհատական հատկանիշները, նրանց անցյալը, այսինքն շատ է կարևորվելու առաջնորդող խմբի որակական հատկանիշները, և երկրորդ՝ թե այդ խումբը ինչպիսի՞ ապագա Հայաստան է տեսնում, ի՞նչ ծրագրերով են իրականացնելու համակարգային փոփոխությունները։ Եվ այլևս պետք է հստակ տրվեն այս հարցերի պատասխանները։
Այս երկու գործոնները նույնպես միջոց են ժողովրդին մոբիլիզացնելու համար, որոնք ես կարևորում եմ»։
Պետք է մտածենք ժողովրդին մոբիլիզացնելու այլ ձևերի մասին
Նոյեմբերի 4-ին Կենաց տուն մշակութային կենտրոնում կայացավ սեմինար «Համակարգային փոփոխություններ. համապետական ընտրություններո՞վ, թե ոչ» թեմայով։ Սեմինարին մասնակցում էին հասարակական, քաղաքական գործիչներ, հրապարակախոսներ, փորձագետներ։ Բանախոսն էր «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյան։
Սեմինարին ելույթ ունեցավ նաև «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը։
Ստորև ներկայացնում ենք ելույթի տեքստը։
«Համապետական ընտրությունների անցկացման վերաբերյալ «Սարդարապատ»-ի հայտնած կարծիքի վերաբերյալ կարծես թե թյուր կարծիք կա ձևավորված։ Իբր «Սարդարապատ»-ը դեմ է ընտրություններին առհասարակ։
Ես հայտարարում եմ, որ Հայաստանում նոր իշխանությունը պետք է ձևավորվի անպայման ընտրություններով։ Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ քանի դեռ չենք ձեբազատվել այս համակարգից, իշխող ռեժիմից, մենք արդար ընտրություններ չենք կարող իրականացնել։
Կարծում եմ, որ համապետական ընտրությունները որպես ժողովրդի մոբիլիզացման միջոց յուրաքանչյուր տարի անկում է ապրում, այսինքն աստիճանաբար դադարում է գործոն լինելուց։ 10 տարի, 5 տարի առաջ դա գործոն էր, այսօր և վաղը դա այլևս կարող է գործոն չդառնալ։
Մեր ժողովրդի մոտ ձևավորվում է այն միտքը, որ ընտրություններով հնարավոր չէ երկրում որևէ դրական բան փոխել, և որպես հետևանք այդ եզրահանգման, ժողովրդի պասիվությունը գնալով շատանում է։ Ուստի մենք պետք է մտածենք ժողովրդին մոբիլիզացնելու այլ ձևերի մասին։
Ձեր ուշադրությունը հրավիրեմ երկու մոտեցման մասին։ Առաջինը դա այն է, թե մոբիլիզացված ժողովրդին առաջնորդող ինչպիսի՞ խումբ է լինելու, ինչպիսի՞ են լինելու այդ մարդկանց անհատական հատկանիշները, նրանց անցյալը, այսինքն շատ է կարևորվելու առաջնորդող խմբի որակական հատկանիշները, և երկրորդ՝ թե այդ խումբը ինչպիսի՞ ապագա Հայաստան է տեսնում, ի՞նչ ծրագրերով են իրականացնելու համակարգային փոփոխությունները։ Եվ այլևս պետք է հստակ տրվեն այս հարցերի պատասխանները։
Այս երկու գործոնները նույնպես միջոց են ժողովրդին մոբիլիզացնելու համար, որոնք ես կարևորում եմ»։
Ժիրայր Սեֆիլյան