Աշխարհ

20.12.2016 18:54


Սթիվեն Սիգալը ռուս մոդելին հրավիրել է նկարահանվել իր նոր ֆիլմում (լուսանկար)

Սթիվեն Սիգալը ռուս մոդելին հրավիրել է նկարահանվել իր նոր ֆիլմում (լուսանկար)

Հոլիվուդայն դերասան Սթիվեն Սիգալը, ով 2016թ. նոյեմբեր ամսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից ստացել էր ռուսական անձնագիր, իր նոր ֆիլմի դերերից մեկն առաջարկել է բուրյաթական մոդել Մարիա Շանտանովային։

Աղջկա խոսքերով՝ ֆիլմը ծրագրված է նկարահանել էքշն ոճի մեջ, իսկ մարտերն էլ բեմադրվելու են՝ օգտագործելով տարբեր մարտարվեստի տարրեր։

Մարիա Շատանովան արդեն մի քանի տարի է, ինչ բնակվում է ԱՄՆ–ում։ Նա եղել է այնպիսի հայտնի ապրանքանիշների դեմքը, ինչպիսին «Dolce&Gabbana»–ն է և «Nescafe Gold»–ը։

«Комсомольская правда»–ին տված հարցազրույցում նա մանրամասնել է Սթիվեն Սիգալի հետ իրենց համագործակցության մասին։

«Շփման մեջ Սթիվենը հասարակ և հաճելի մարդ է, ինչպես և իր ընտանիքը։ Սիգալի հետ ինձ ծանոթացրել է Բեյ Լոգանը, պատմել է նախագծի մասին, որը պատրաստվում է նկարահանել Թայլանդում։ Ես այդ տեսակի կինո սիրում եմ։ Կատարելապես չեմ տիրապետում արևելյան մարտարվեստի հմտություններին, սակայն հասկանում եմ՝ ինչի մասին է խոսքը»,–ասել է Մարիան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը