Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովիսպանությունը սադրանք էր, որի նպատակն էր խաթարել ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորումը ու ՍԻրիայում խաղաղ գործըթնացը։ ՌԻԱ «Նովոստիի» փոխանցմամբ՝ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի, ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովի ու Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Կատարված հանցագործությունը, անկասկած, սադրանք է, որն ուղղված է ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորումը ձախողելուն։ Եվ Սիրիայում խաղաղ գործընթացը ձախողելուն, որն ակտիվ առաջ են մղում Ռուսաստանը, Թուրքիան, Իրանն ու միջսիրիական հակամարտության կարգավորման հարցում շահագրգիռ մյուս պետությունները»,- ասել է Պուտինը։
Պուտինը հավելել է՝ կատարվածի պատասխանն ահաբեկչության դեմ պայքարի ուժեղացումը պետք է լինի, «երբ ահաբեկիչները զգան դա իրենց մաշկի վրա»։
Պուտինը Կառլովի սպանությունը սադրանք է որակել
Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունը սադրանք էր, որի նպատակն էր խաթարել ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորումը ու ՍԻրիայում խաղաղ գործըթնացը։ ՌԻԱ «Նովոստիի» փոխանցմամբ՝ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի, ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովի ու Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

7or.am