Քաղաքական

19.12.2016 21:46


Շավարշ Քոչարյանը ԼՂ խնդրի փուլային կարգավորման տարբերակի մասին

Շավարշ Քոչարյանը ԼՂ խնդրի փուլային կարգավորման տարբերակի մասին

ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, պատասխանելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման փուլային տարբերակն առաջ քաշելու Ադրբեջանի կրկնվող փորձերի մասին «Արմենպրես» գործակալության հարցին, նշել է, որ գոյություն ունի փուլային կարգավորման միայն մեկ տարբերակ։

«Ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ս.թ. ապրիլի սկզբին ագրեսիա կրկնելու Ադրբեջանի փորձից հետո բոլորի համար պարզ դարձավ, որ եթե Ադրբեջանը հրաժարվում է փաթեթային կարգավորումից, ապա գոյություն ունի փուլային կարգավորման միայն մեկ տարբերակ: Այն է՝ Ադրբեջանը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, վերադարձնում դեռևս իր օկուպացիայի տակ գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքները և դիմում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանն՝ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև միջպետական սահմանի սահմանազատման շուրջ բանակցություններ սկսելու նախաձեռնությամբ»,-ասել է նա:

Այս խորագրի վերջին նյութերը