Աշխարհ

19.12.2016 21:03


Անկարայում մահափորձ է իրականացվել ՌԴ դեսպանի նկատմամբ. նա մահացել է (տեսանյութ, լրացված)

Անկարայում մահափորձ է իրականացվել ՌԴ դեսպանի նկատմամբ. նա մահացել է (տեսանյութ, լրացված)

Թուրքիայում մահափորձ է իրականացվել ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի նկատմամբ: Նրա վրա կրակել են․ դեսպանը ծանր վիրավորում է ստացել և տեղափոխվել հիվանդանոց, որտեղ մահացել է։ Այս մասին հայտնում է «ria.ru»-ն։

Տեղեկություններ կան, որ դեսպանից բացի՝ ևս մի քանի մարդ է վիրավորվել։

Կառլովի դեմ մահափորձն իրականացվել է, երբ նա Ժամանակակից արվեստի պատկերասրահում ելույթ ունենալիս է եղել «Ռուսաստանը թուրքերի աչքերով» միջոցառման շրջանակներում:

Դեսպանի թիկունքից հարձակում գործած տղամարդը բղավել է․ «Հեռացե՛ք։ Ալլա՛հ Աքբար։ Հալեպը մի՛ մոռացեք, Սիրան մի՛ մոռացեք։ Մինչ մեր քաղաքները անվտանգության մեջ չեն, դուք էլ անվտանգության համը չեք տեսնի։ Ինձ այստեղից միայն մահը կտանի։ Այդ բռնությունների մեջ ով մասնակցություն ունի՝ բոլորն էլ հատ-հատ հաշիվ են տալու»։

***

Պարզվել է, որ դեսպանին սպանած զինված անձը թուրքական ոստիկանության աշխատակից, 1994 թվականի ծնված Մևլութ Մերթն է։ Դեսպանի վրա կրակելուց հետո նա սպանվել է դեպքի վայր մեկնած ոստիկանների կողմից։


7or.am

Այս խորագրի վերջին նյութերը