Արամ Հարությունյան. «Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը՝ հանուն մի քանի մանդատի» (տեսանյութ)
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանն ասել է, որ իշխանությունները ձախողել են բոլոր ոլորտներն ու ցանկանում են վերարտադրվել, բայց դա չպետք է թույլ տան ընդդիմադիր գործիչները: Պարոն Հարությունյանը կարևորում է ընդդիմադիր գործիչների միավորումն ու դաշինքների կազմումը: Նա չմանրամասնեց, թե իր կուսակցությունն առաջիկայում դաշինք կազմելո՞ւ է, թե՞ ոչ, այս մասին դեռ վաղ է խոսել: Արամ Հարությունյանը ճիշտ չի համարում ընդդիմադիր գործչի ելույթները քննարկելն ու քննադատելը, բայց չի կարող շրջանցել Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթը:
«Լևոն Տեր-Պետրոսյանը, չկարողանալով համակերպվել իշխանափոխության հետ, մայր կկուի փիլիսոփայություն է մեջտեղ բերում՝ ձագերին հանձնելու և վերջին ձագի կյանքը փրկելու համար, ընդ որում՝ կկուի խորթ մայրն է, սեփական ձագերը չի փորձում հանձնել:Եթե Տեր-Պետրոսյանը նույն ելույթն ունենար Միլիմեջլիսում, ապա հոտնկայս կծափահարեին նրան»,-ասաց Հարությունյանը՝ հավելելով, որ Ղարաբաղի հարցում, փաստորեն, առաջին նախագահը աջակցում է Սերժ Սարգսյանին.
«Հանուն մի քանի մանդատի՝ առաջին նախագահը դառնում է ինստիտուցիոնալ հաճախորդ: Խոսվում է տարածքներ զիջելու մասին՝ անորոշ կարգավիճակի դիմաց: Ի՞նչ պատասխան պիտի տանք մենք այն զոհված տղաների ծնողներին, այն երեխաներին, որոնք կանգնած են սահմանին»:
Արամ Հարությունյան. «Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը՝ հանուն մի քանի մանդատի» (տեսանյութ)
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանն ասել է, որ իշխանությունները ձախողել են բոլոր ոլորտներն ու ցանկանում են վերարտադրվել, բայց դա չպետք է թույլ տան ընդդիմադիր գործիչները: Պարոն Հարությունյանը կարևորում է ընդդիմադիր գործիչների միավորումն ու դաշինքների կազմումը: Նա չմանրամասնեց, թե իր կուսակցությունն առաջիկայում դաշինք կազմելո՞ւ է, թե՞ ոչ, այս մասին դեռ վաղ է խոսել: Արամ Հարությունյանը ճիշտ չի համարում ընդդիմադիր գործչի ելույթները քննարկելն ու քննադատելը, բայց չի կարող շրջանցել Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթը:
«Լևոն Տեր-Պետրոսյանը, չկարողանալով համակերպվել իշխանափոխության հետ, մայր կկուի փիլիսոփայություն է մեջտեղ բերում՝ ձագերին հանձնելու և վերջին ձագի կյանքը փրկելու համար, ընդ որում՝ կկուի խորթ մայրն է, սեփական ձագերը չի փորձում հանձնել: Եթե Տեր-Պետրոսյանը նույն ելույթն ունենար Միլիմեջլիսում, ապա հոտնկայս կծափահարեին նրան»,-ասաց Հարությունյանը՝ հավելելով, որ Ղարաբաղի հարցում, փաստորեն, առաջին նախագահը աջակցում է Սերժ Սարգսյանին.
«Հանուն մի քանի մանդատի՝ առաջին նախագահը դառնում է ինստիտուցիոնալ հաճախորդ: Խոսվում է տարածքներ զիջելու մասին՝ անորոշ կարգավիճակի դիմաց: Ի՞նչ պատասխան պիտի տանք մենք այն զոհված տղաների ծնողներին, այն երեխաներին, որոնք կանգնած են սահմանին»:
Աղբյուրը՝ «a1plus.am»