Աշխարհ

19.12.2016 15:16


ԱՄՆ-ը 58.3 մլրդ դոլար է պարտք Թուրքիային

ԱՄՆ-ը 58.3 մլրդ դոլար է պարտք Թուրքիային

ԱՄՆ-ի արտաքին պարտատերերի ցանկում կա նաև Թուրքիան: Այս մասին հայտնում է «ermenihaber.am»–ը՝ «Akşam»–ին հղումով։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի ընդհանուր արտաքին պարտքը կազմում է 6 տրիլիոն դոլար:

Թուրքիան տիրապետում է 58.3 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ ԱՄՆ պետական պարտատոմսերի, որոնցից 23.6 մլրդ դոլար արժողությամբ պարտատոմսերը երկարաժամկետ են, 34.7 մլրդ դոլար արժողությամբ մասը՝ կարճաժամկետ:

Այդկերպ Թուրքիան գրավում է 23-րդ տեղը այն երկրների ցանկում, որոնց նկատմամբ ԱՄՆ-ը ֆինանսական պարտավորություններ ունի:

ԱՄՆ-ի ամենախոշոր պարտատերերն են Ճապոնիան (1.132 տրիլիոն դոլար), Չինաստանը (1.116 տրիլիոն դոլար), Իռլանդիան (271 մլրդ դոլար):

Պետությունը ևս 14 տրիլիոն դոլարի ներքին պարտքեր ունի բանկերին, ներդրումային հիմնադրամներին, ապահովագրական ընկերություններին, կենսաթոշակային ֆոնդին և կենտրոնական բանկին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը