Աշխարհ

19.12.2016 14:30


Մեկնարկել է Ռուսաստան–ՆԱՏՕ խորհրդի նիստը

Մեկնարկել է Ռուսաստան–ՆԱՏՕ խորհրդի նիստը

Բրյուսելում մեկնարկել է Ռուսաստան–ՆԱՏՕ խորհրդի նիստը, որն արդեն 3–րդն է 2016–ի ընթացքում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին»։

ՆԱՏՕ–ի կենտրոնական գրասենյակում սկսված խորհրդակցությունն ընթանում է փակ ռեժիմով։ Նախատեսվում է, որ հանդիպման ավարտին կհրապարակվի ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգի հեռուստաուղերձը։

Հիշեցնենք՝ Հյուսիսատլանտյան դաշինքի և Ռուսաստանի հարաբերությունները սրվել են 2014–ին՝ Ղրիմի՝ ՌԴ–ին միանալուց հետո։ Խորհրդի աշխատանքը կասեցվել էր 2014–ին. առաջին նիստը կայացավ միայն 2016-ի ապրիլին։

Ավելի վաղ Սթոլթենբերգը հայտարարել էր, որ նիստում ՆԱՏՕ–ն մտադիր է հասկացնել Ռուսաստանին, որ չի ուզում սառը պատերազմ։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը