Աշխարհ

19.12.2016 13:25


Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարները եռակողմ հանդիպում կանցկացնեն Մոկսվայում

Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարները եռակողմ հանդիպում կանցկացնեն Մոկսվայում

Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարները դեկտեմբերի 20-ին Սիրիայի հարցով եռակողմ հանդիպում կանցկացնեն Մոսկվայում:

ՏԱՍՍ–ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է Ռուսաստանի փոխարտգործնախարար և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Մերձավոր Արևելքի ու Աֆրիկայի երկրների հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Բոգդանովը։

«Դեկտեմբերի 20-ին Մոսկվայում ծրագրվում է անցկացնել եռակողմ հանդիպում: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի և Իրանի իր գործընկերների հետ: Նրանք նույնպես ողջունել են հանդիպում անցկացնելու գաղափարը»,– ասել է Բոգդանովը՝ հավելելով, որ Սիրիայի հարցով եռակողմ հանդիպում անցկացնելը անհրաժեշտություն է:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը