ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչությունը և պետքարտուղար Ջոն Քերրին ներողություն են խնդրել Թուրքիայից վերջինիս «Իսլամական պետություն»ահաբեկչական կազմապերության հետ նավթի առևտուր իրականացնելու մեջ «անհիմն մեղադրելու համար»:
Այս մասին գրում է «ermenihaber.am»–ը՝ «Sabah»-ին հղումով։
Նշվում է, որ Քերրին դեռևս 2014-ին ՄԱԿ-ում Թուրքիայի արտգործանախարար Մևլութ Չավուշօղլուին ասել էր, որ ամերիկյան կողմն ունի տեղեկություններ և լուսանկարներ, ըստ որոնց՝ Թուրքիան ԻՊ-ից նավթ է գնում: Ապա Քերրին նշյալ տեղեկությունները և լուսանկարները փաթեթի տեսքով հանձնել էր թուրքական կողմին: Վերջինս էլ դրանք փոխանցել էր երկրի հետախուզության ծառայությանը:
Ըստ թուրքական աղբյուրի՝ իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ նշյալ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Իսկ լուսանկարներում պատկերված են եղել Թուրքիայի Քիլիս քաղաքի շինարարական բեռների փոխադրման համար նախատեսված բեռնատարները:
ԱՄՆ ԿՀՎ–ն ներողություն է խնդրել Թուրքիայից
ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչությունը և պետքարտուղար Ջոն Քերրին ներողություն են խնդրել Թուրքիայից վերջինիս «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմապերության հետ նավթի առևտուր իրականացնելու մեջ «անհիմն մեղադրելու համար»:

7or.am