Աշխարհ

19.12.2016 12:57


Ըստ Մամեդովի՝ ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունդը գումար է ստացել Ադրբեջանից

Ըստ Մամեդովի՝ ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունդը գումար է ստացել Ադրբեջանից

Կայունության եվրոպական նախաձեռնությունը հրապարակել է «Խավիարային դիվանագիտություն. եվրոպական ճահիճ» վերնագրով հետաքննության երկրորդ հատվածը: Այս մասին հայտնում է «contact.az»-ը՝ Եվրամիությունում և Իսլամական համագործակցության կազմակերպության Ադրբեջանի նախկին դեսպան Արիֆ Մամեդովի ֆեյսբուքյան գրառմանը հղումով:

«Զեկույցի այս բաժնում բացահայտվում են Ադրբեջանի իշխանությունների կազմակերպած կոռուպցիոն սխեմաների աղաղակող փաստեր, որոնց ներգրավված են եվրոպացի տասնյակ բարձրաստիճան քաղաքական գործիչներ: ԵԽԽՎ-ում Ժողովրդական կուսակցությունից խմբի նախագահ, իտալացի խորհրդարանական Լուկա Վոլոնտեն բազմաթիվ եվրոպացի գործիչների անուններ է նշել, որոնք գումար են ստացել Ադրբեջանից: Հետքերը տանում են մինչև ԵԽԽՎ գործող նախագահ Պեդրո Ագրամունդ։ Վոլոնտեն անձամբ շուրջ 3 մլն եվրո է ստացել Ադրբեջանից՝ կեղտոտ լոբբիստական ծառայությունների համար... Հետաքննությունը շարունակվում է, այնպես որ, հաջորդ սենսացիային սպասեք»,- գրել է Մամեդովը:

Այս խորագրի վերջին նյութերը