Կարծիք

19.12.2016 12:08


Ի՞նչ փոխզիջում նկատի ունի Լ. Տեր-Պետրոսյանը, եթե Ալիևը չի համաձայնվում 7 շրջանների վերադարձին

Ի՞նչ փոխզիջում նկատի ունի Լ. Տեր-Պետրոսյանը, եթե Ալիևը չի համաձայնվում 7 շրջանների վերադարձին

Յոթ շրջանից ավելի էլ ի՞նչ փոխզիջում

Առաջին նախագահը ներկայացրեց իր Հայաստանի սեփական տեսլականը։ Ելույթ, որը նրա անփոփոխ հայացքների ամփոփումն է Ղարաբաղի խնդրի վերաբերյալ։ Մենք պարտավոր ենք նրա ասածները համբերատար և, ամենակարևորը, սառը քննարկել։ Եթե դա չանենք, ապա հասարակությունը կարող է անտեսել կամ չնկատել որոշ թեզերի էությունը, իսկ դա պետության համար վտանգավոր է։
Ըստ էության, ՀԱԿ նախագահի առաջարկած կարգախոսը՝ խաղաղություն, բարիդրացիականություն, միակողմանի զիջումների կոչ է։ Իլհամ Ալիևն ընդամենը օրեր առաջ հայտարարել էր, որ իրենք ժամանակի ընթացքում ստանալու են և՛ Զանգեզուրը, և՛ Երևանը։ Ալիևը չի թաքցնում իր նպատակները. սովորաբար դրանք հստակ է արտահայտում։ Այս պարագայում Հայաստանում քիրվայականության արշավը բացառապես միակողմանի զիջման կոչ է։ Օրեր առաջ Սերժ Սարգսյանը ռուսական հեռուստատեսությամբ հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ էր վերադարձնել յոթ շրջանները, սակայն Ադրբեջանը վերջին պահին հրաժարվեց խաղաղության համաձայնագրից։ Սա մեկ անգամ ևս ապացուցում է, որ Ալիևն այսօր որևէ կերպ պատրաստ չէ փոխզիջման։

Ի՞նչ փոխզիջում նկատի ունի Լ. Տեր-Պետրոսյանը, եթե Ալիևը չի համաձայնվում 7շրջանների վերադարձին։

Կոչ է անում խրախուսել Ս. Սարգսյանին։ Սա արդեն աբսուրդ է։ 7 շրջաններից ավելի էլ ի՞նչը խրախուսես։

Այս պայմաններում ասել, թե Հայաստանը ապագա չունի առանց Ղարաբաղի հարցի լուծման, որ Հայաստանը չի կարող զարգանալ, որ ժողովուրդը կփախչի երկրից և այլն, ուղղակի թուլացնում է Հայաստանի դիրքերը բանակցային գործընթացում։

Ըստ էության, Տեր-Պետրոսյանը միակն է թե՛ երեք նախագահների մեջ և թե՛ պետական վերանախավում, ով պատրաստ է զիջումների՝ առանց ԼՂՀ կարգավիճակի հստակեցման։ Սա է հարցի առանցքներից մեկը։ Զիջումն ունի գին՝ ԼՂՀ կարգավիճակ և անվտանգություն։ Հակառակ պարագայում կարգավիճակը թողնելով հետագային՝ կնշանակի ԼՂՀ ուղղակի հանձնում Ադրեջանին և Զանգեզուրի ու Երևանի մասով Ալիևյան պլանների ճանապարհային քարտեզի իրականացման սկիզբ։

Սևակ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը