ՄԱԿ ԱԽ-ն համաձայնեցրել է Հալեպի հարցով բանաձևի նախագիծը
ՄԱԿ Անվտանգության խորհուրդը համաձայնեցրել է Հալեպում դիտորդների ներկայության վերաբերյալ բանաձևի նախագիծը։ Այս մասին, «rg.ru»–ի փոխանցմամբ, հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը։
Փոխզիջումային տարբերակը համաձայնեցվել է խորհրդակցությունների արդյունքում, որոնք տևել են ավելի քան 3 ժամ։ Քվեարկությունը կայանալու է այսօր։
Նշենք, որ Ռուսաստանը բանաձևի իր նախագիծն է ներկայացրել, որը վերաբերում է Հալեպից խաղաղ բնակիչների տարհանմանը։ Այդ փաստաթուղթը դիտարկման է ներկայացվել որպես այլընտրանք Ֆրանսիայի կողմից առաջարկված նախագծի, որին Ռուսաստանը չէր աջակցել։

7or.am