Լրահոս

19.12.2016 11:41


Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Պերմյակովի դատավճիռը

Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Պերմյակովի դատավճիռը

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր անփոփոխ է թողել Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործով դատավճիռը։

Վերաքննիչ դատարան 2 բողոք էին ներկայացրել տուժողի իրավահաջորդները՝ նշելով, որ սպանությունը չի բացահայտվել և կասկածներ ունեն՝ Պերմյակովը միայնակ չի գործել։ Նաև պահանջել էին բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը, որով մերժվել էր ՌԴ-ից ոչ նյութական վնասի փոխհատուցման պահանջը՝ մոտ 450 հազար եվրոյի չափով։

Այսօրվա դատական նիստին Պերմյակովը ներկա չի եղել. նա դիմում է գրել՝ հրաժարվելով մասնակցել դատական նիստերին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը