Մաքքեյն. «ԱՄՆ–ն Օբամայի օրոք կորցրել է համաշխարհային առաջնորդությունը»
ԱՄՆ–ը Բարաք Օբամայի օրոք դադարել է գլոբալ առաջնորդի դեր խաղալ։ CNN–ի եթերում նման կարծիք է հայտնել ԱՄՆ Սենատի՝ Զինված ուժերի հարցերով կոմիտեի նախագահՋոն Մաքքեյնը։
Նրա խոսքով՝ դա հանգեցրել է համաշխարհային կարգի խարխլման ախտանիշների ի հայտ գալուն, որը հաստատվել էր Երկրորդ համաշխարհայինից հետո։
Հարցին՝ ինչում է հատկապես արտահայտվում առաջնորդության կորուստը, սենատորը հիշատակել է Սիրիայի իրավիճակը, վերջերս չինական ՌԾՈՒ–ի կողմից ամերիկյան ստորջրյա անօդաչուն որսալը, ինչպես նաև ցանցահենների գրոհներն ԱՄՆ նախագահական ընտրություններից առաջ։ Մաքքեյնն ընդգծել է՝ գնացող նախագահը մի շարք մարտահրավերների դեպքում չի տիրապետում ռազմավարական մոտեցմանը։ Այս մասին հայտնում է «Россия 24»–ը։
Մաքքեյն. «ԱՄՆ–ն Օբամայի օրոք կորցրել է համաշխարհային առաջնորդությունը»
ԱՄՆ–ը Բարաք Օբամայի օրոք դադարել է գլոբալ առաջնորդի դեր խաղալ։ CNN–ի եթերում նման կարծիք է հայտնել ԱՄՆ Սենատի՝ Զինված ուժերի հարցերով կոմիտեի նախագահ Ջոն Մաքքեյնը։

7or.am