Աշխարհ

19.12.2016 10:21


Լիբանանի նոր կառավարությունում 2 հայ նախարար կա

Լիբանանի նոր կառավարությունում 2 հայ նախարար կա

Լիբանանի նախագահը հաստատել է երկրի կառավարության նոր կազմը՝ վարչապետ Սաադ Հարիրիի գլխավորությամբ: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին»՝ NNA–ին հղումով։

Նշվում է, որ հաստատվել է կառավարության 30–հոգանոց կազմը, որում ընդգրկված են տարբեր կրոնների ներկայացուցիչներ:

«Հայ ձայն» կայքի փոխանցմամբ՝ նախարարներից երկուսը հայ է՝ Ավետիս Կիտանյանը և Ժան Օղասաբյանը։ Վերջինը վարչապետ Հարիրիի մտերիմներից է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը