ՌԴ ՊՆ–ից Յակուտիայում վթարված Իլ–18–ի մասին մանրամասներ են հայտնել (տեսանյութ)
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հաղորդել են, որ Իլ–18 ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել յակուտական Տիքսի գյուղի տարածքում։ Այս մասին փոխանցում է РИА «Новости»–ն։
«Բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները ողջ են։ 16 հոգի ստացել է ծանր վնասվածքներ։ Որոնողափրկարարական ծառայության ուղղաթիռները տարհանել են նրանց և տեղափոխել Տիքսիի հիվանդանոցներ»,–հստակեցրել են Պաշտպանության նախարարությունում։
Զինվորական գերատեսչության տեղեկատվությամբ՝ օդանավում եղել են անձնակազմի 7 անդամ և 32 ուղևոր։ Նշվում է, որ համաձայն դեպքի վայրից ստացված զեկույցի՝ Իլ–18–ն արտակարգ վայրէջք է կատարել Տիքսիի օդանավակայանից 30 կմ հեռավորության վրա առավոտյան ժամը 4։45–ին՝ Կանսկի օդանավակայանից սահուն չվերթ իրականացնելիս։

7or.am